ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունն այսօրվա հանրահավաքի մասին

    Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունն այսօրվա հանրահավաքի մասին

    24.02.2013| 15:00
    Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել փետրվարի 24-ի շտապ հավաքի վերաբերյալ. ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը 24.02.2013թ., ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք):
  • Կիպրոսում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

    Կիպրոսում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

    24.02.2013| 14:58
    Կիպրոսում այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ՝ վճռական փուլը։ Նախագահի պաշտոնի համար մրցում են աջկենտրոնամետ «Ժողովրդավարական հավաք» կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը և ձախ ուժերի ղեկավար Ստավրոս Մալասը։
  • Քերին ու Լավրովը կհանդիպեն

    Քերին ու Լավրովը կհանդիպեն

    24.02.2013| 14:56
    Այսօր մեկնարկում է Ջոն Քերիի առաջին անդրօվկիանոսյան ուղևորությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Ծրագրվում է նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առաջինը Քերին կլինի Լոնդոնում, այնուհետև Եվրոպայով կմեկնի Մերձավոր Արևելք։ Ակնկալվում է, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն սիրիական ճգնաժամին, Իրանի միջուկային փորձարկումներին և Պաղեստինի ու Իսրայելի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։
  • Բերլուսկոնին խախտել է օրենքը

    Բերլուսկոնին խախտել է օրենքը

    24.02.2013| 14:52
    Իտալիայում այսօր առավոտյան մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են Երևանի ժամանակով 7.00-ին։ 2011թ. վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սիլվիո Բերլուսկոնին դարձյալ մասնակցում է ընտրություններին՝ որպես աջկենտրոնամետ դաշինքի ղեկավար։
  • Արդի գրականությունը լավագույնս լուսաբանելու համար

    Արդի գրականությունը լավագույնս լուսաբանելու համար

    23.02.2013| 20:26
    Այսօր «Ակումբ» կենտրոնում կայացավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Այս համարը կոչվում է «Գրանիշ խուժանական» և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Համարը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ:
  • Իտալիան խորհրդարան կընտրի

    Իտալիան խորհրդարան կընտրի

    23.02.2013| 20:24
    Իտալիայում այսօր լռության օր է։ Վաղն այստեղ անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Վերջին կանխատեսումներով հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունեն ձախկենտրոնամետները, երկրորդ տեղում աջ ուժերն են՝ Բերլուսկոնիի գլխավորությամբ։ Իտալիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից՝ սենատից և պատգամավորների պալատից։
  • «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

    «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

    23.02.2013| 18:36
    Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդը, քննարկելով 18.02.2013թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը, որոշել է՝ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը` և իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին:
  • «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

    23.02.2013| 18:35
    Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը արդարության և ազատության նվաճման ճանապարհին:
  • «Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»

    «Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»

    23.02.2013| 18:24
    «ՀՀՇ-ի անդամների 95 տոկոսն ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»,-այս «բացահայտումը» Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ով ՀՀՇ համագումարում բառացիորեն ու փաստացիորեն ոչնչացրեց իրեն ծնած-սնած-փայփայած-մեծարած-գլխին դրած մայր-կուսակցությունը:
  • «Եթե հարկ համարենք՝ կմիանանք»

    «Եթե հարկ համարենք՝ կմիանանք»

    23.02.2013| 17:11
    ՀՀՇ այլևս գոյւթյուն չունի, այն վերանվանվելու է ՀԱԿ: Այս հարցն էր ՀՀՇ համագումարի այսօրվա բուռն քննարկման թեման: Հին ՀՀՇ-ականները բացատրություններ էին պահանջում այս քայլը նախաձեռնողներից: «Մենք արհեստական գործ չենք անում, այս կուսակցությունը, որ ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց համատեղում է հինգ տարիների պայքարը: